Հայաստանի նախագահը հանդիպեց Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի հետ

Հայաստանի նախագահը հանդիպեց Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի հետ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 6-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Մոնսինյոր Կլաուդիո Գուջերոտտիի հետ:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին` անցած ավելի քան ութ տարիներին սերտ և արդյունավետ համագործակցության համար և բարձր գնահատել Մոնսինյոր Կլաուդիո Գուջերոտտիի անձնական ներդրումը Հայաստան-Վատիկան հարաբերությունների ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դիվանագետին նաև հայագիտական գործունեության, հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթն աշխարհին ներկայացնելու անկեղծ ջանքերի համար, մաղթել հաջողություններ հետագա աշխատանքում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---