Երևանի համար 1 հակաէկոլոգիական շինություն է ճանաչվել Հյուսիսային պողոտան 6 սեպտեմբերի 2011 - 16:56 AMT PanARMENIAN.Net - «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը նախաձեռնել էր ֆեյսբուքյան առցանց հարցում` «Երևանի հակաէկոլոգիական շինությունների ցուցակը» թեմայով: Նախաձեռնությունը տեղեկացնում է, որ ըստ ֆեյսբուքյան քվեարկության նախնական արդյունքների, որին մասնակցել է 700 մարդ, Երևանի ամենահակաէկոլոգիական կառույց է գնահատվել Երևանի հյուսիսային պողոտան (233 հոգի)` իր բետոնի առատությամբ և կանաչի խիստ սակավությամբ: Երկրորդ տեղում է Ուսանողական այգին օկուպացրած շենքը (90 հոգի), որը խաթարում է այգու, Ազգային գրադարանի և աստղադիտարանի անդորրը: Երրորդ տեղում է գտնվում Օղակաձև այգում Թումանյան փողոցին մոտ կառուցվող մեծ համալիրը (78 հոգի), որն աղավաղում է Երևանի օղակաձև կանաչ գոտին և սպառնում լուրջ խնդիրներ ստեղծել երևանցիների հանգստի և տեղաշարժվելու համար: Այնուհետև հաջորդում են Մոնումենտի անտառի հաշվին կառուցված առանձնատները, Աբովյան փողոցի կանաչ հատվածում կառուցված խանութները, Տերյան փողոցում գտնվող Նուշիկյանների շենքը, Կոմիտաս փողոցի ծառուղու ոչնչացմամբ կառուցված Երևան Սիթի սուպերմարկետը և ներկայումս Կողբացի 42/Պուշկին 40 բակում խցկվող բարձրահարկը: Եվս 110 հոգի գտնում է, որ ամբողջ Երևանի կենտրոնի կառուցապատումը հակաէկոլոգիական է, իսկ 34 հոգի այդպիսին է համարում ամբողջ Օղակաձև այգին: Տրվել են նաև այսպիսի պատասխաններ. ՀՀ բնապահպանության նախարարությունը, աղբատար ունեցող բոլոր հին, հակահիգիենիկ, սարսափելի բուրող բարձրահարկերը, Երևանի քաղաքապետարանը և այլն: Օգտատերերից երեքն առաջարկել են նաև Երևանի կոնյակի գործարանը` որպես էկոլոգիական միջավայրի դրական օրինակ: «Հարցման նպատակն է բարձրացնել քաղաքացիների տեղեկացվածությունը Երևանի անապատացման և բետոնապատման տանող աղետալի կառուցապատումների մասին, նպաստել հանրային բողոքի և կարծիքի ձևավորմանը, ինչպես նաև անունների և պատասխանատվության ճշտմանը: Սրանք այն օրինակներն են, թե ինչպիսին չպետք է լինի քաղաքաշինությունը»,- նշվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել |