Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան իրենց հաշիվը համալրել Telcell-ի միջոցով 6 սեպտեմբերի 2011 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Սկսած սեպտեմբերի 6-ից Telcell ընկերությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաշվետեր հաճախորդներին ընձեռել է հնարավորություն համալրել իրենց բանկային/քարտային հաշիվներն առանց բանկ այցելելու: Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Telcell վճարային համակարգը մշակել և ներդրել է հաշիվների համալրման շուրջօրյա ծառայություն: Ծառայությունն անվճար է և հասանելի համակարգի շուրջ 400 վճարային տերմինալների միջոցով: «Մանրածախ բանկային ծառայությունների շուկան կրկին գտնվում է վերելքում, ինչն իր հերթին հանգեցնում է բանկերի մասնաճյուղերի աշխատանքի ծանրաբեռնվածության ավելացմանը: Մենք վստահ ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կգնահատեն մեր ընկերության տերմինալների միջոցով հաշիվների համալրման պարզությունն ու հարմարավետությունը, իսկ ՎՏԲ-Հայաստան բանկը, ի դեմս մեզ, ձեռք կբերի դրամական միջոցների ընդունման ամբողջովին ավտոմատացված համակարգ` այլընտրանքային դրամական միջոցների ընդունման թանկարժեք դրմարկղային ցանցերին և բանկոմատներին», - նշեց «Թել-Սել» ՓԲԸ մարքետինգի տնօրեն Սերգեյ Ուսնունցը` մեկնաբանելով ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցության սկիզբը: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանն իր հերթին հավելել է, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես առաջնորդվում է բանկային ծառայությունների զարգացման նորարարական և հաճախորդների շահերին միտված մեթոդներով: «Telcell ընկերության հետ համագործակցությունը ևս մեկ քայլ է` ուղղված Բանկի ակտիվ հաճախորդների հարմարավետության բարձրացմանն ու մատուցվող ծառայությունների շրջանակների ընդլայնմանը»,- ասել է նա: TelCell համակարգի տերմինալների միջոցով հաշիվների համալրման գործընթացը բավականին պարզ է և մատչելի: Գործարքի ավարտին հաճախորդի բջջային հեռախոսահամարինէ ուղարկվում գործարքը հաստատող անվճար SMS հաղորդագրություն, իսկ համալրված գումարը հաճախորդի հաշվին հասանելի է դառնում առավելագույնը մեկ բանկային օրվաընթացքում: ՎՏԲ-Հայաստան Բանկի հղումը գտնվում է TelCell տերմինալի «Ծառայությունների վճարում» բաժնի «Բանկեր, ԱՊՊԱ, ՈՒՎԿ-եր» ենթաբաժնում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |