«Սթար»-ը ձեռք է բերում «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը 6 սեպտեմբերի 2011 - 17:29 AMT PanARMENIAN.Net - «Սթար» առևտրի ցանցի կողմից «Fresh» սուպերմարկետների ցանցի գնման շուրջ բանակցություններն ավարտվել են: Կողմերն արդեն ձեռք են բերել վերջնական պայմանավորվածություն, սակայն գործարքն ավարտին հասցնելու համար, մինչ փաստաթղթերի ստորագրումն, այս փուլում, գործարքը պետք է հաստատվի նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից: «ՍԹԱՐ-ի կողմից Ֆրեշ սուպերմարկետների ցանցի գնումը հնարավորություն կտա մեծացնել վաճառքի ծավալներն, ինչպես նաև էապես նվազեցնել լոգիստիկ, դիստրիբուցիոն և ադմինիստրատիվ ծախսերը` հասնելով ցանկալի արդյունավետության, որն է 15-ից 20 տոկոսով ծախսերի նվազեցումը` նոր միավորված ցանցում»,- նշեց ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն` Վահան Քերոբյանը: Ենթադրվում է, որ իրավաբանական ձևակերպումները կավարտվեն 1 ամսվա ընթացքում որին անմիջապես կհաջորդեն զարգացման ռազմավարական ծրագրերի մշակման փուլը: Մոտ ապագայում ընկերությունը կհրավիրի մամուլի ասուլիս, որի ընթացքում կհրապարակվեն գործարքի մանրամասները և ընկերության զարգացման պլանները: Նշենք, որ ներկայումս ՍԹԱՐ առևտրային ցանցը կառավարում է 18 սուպերմարկետ, որոնցից 17-ը ք. Երևանում և մեկը` ք. Հրազդանում, իսկ «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը ներառում է 4 «Ֆրեշ» սուպերմարկետ և 3 «Քեթրին» խանութներ Երևանում: Բացի այդ, մոտ ապագայում ՍԹԱՐ-ը կբացի ևս մեկ խանութ Դավթաշեն վարչական շրջանում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |