Վիկտոր Վազարելիի ստեղծագործությունները կցուցադրվեն Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 6 սեպտեմբերի 2011 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում բացվելու է «Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսը: Բացման օրը սրահի մուտքը կլինի անվճար: Վիկտոր Վազարելին (1906-1997) հունգարաբնակ ֆրանսիացի նկարիչ է, ով ապրել և ստեղծագործել է Հունգարիայում և Ֆրանսիայում: Ստեղծագործել է Օպ-արտ ոճում: Ծնվել է Բուդապեշտում, սովորել է նույն քաղաքի համալսարանում` բժշկության բաժնում: Հեռանալով բժշկությունից, մասնավոր դասեր է ստացել Պոդոլնի-Վոլկման ակադեմիայում: 1955թ-ին արժանացել է արվեստի քննադատների պարգևին Բրյուսելում, Միլանի ոսկե մեդալին, Վենեսուելայի միջազգային գեղանկարչական մրցանակին, 1965 թ-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից արժանացել է Արվեստի և գրականության շքանշանին և այլ պարգևների: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |