Ադրբեջանում Թուրքիայի դեսպան. Թուրքիան նշանակություն չի տալիս WikiLeaks-ի փաստաթղթերին![]() 6 սեպտեմբերի 2011 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան անտարբեր է WikiLeaks-ի հրապարակած գաղտնի հեռագրերի հանդեպ: Այդ մասին Բաքվում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Վկայակոչելով ԱՄՆ դիվանագետներին` WikiLeaks-ը անհիմն տեղեկատվություն է տարածում` ուղղված տարածաշրջանի տարբեր պետությունների միջև հարաբերությունների լարմանը: Մենք բազմիցս հերքել ենք նման տեղեկատվությունը»,- նշել է դեսպանը: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Գասանովը WikiLeaks-ի` Ադրբեջանի հետ կապված վերջին հաղորդագրությունները «սուտ և զրպարտություն» է անվանել: Սեպտեմբերի սկզբին WikiLeaks պորտալը հրապարակել է ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնի հեռագրերի ողջ արխիվը, փաստաթղթերի ընդհանուր թիվը հասնում է 250 հազարի: Հրապարակված փաստաթղթերի թվում եղել են ամերիկյան դիվանագետների հաշվետվությունները Իլհամ Ալիևի հետ հանդիպումների արդյունքների վերաբերյալ, որտեղ նա բացասական գնահատական է տալիս Էրդողանի կառավարությանն ու քննադատում Իրանի նախագահին, ինչպես նաև դիվանագետների հեռագրերը, որոնք Ալիևի հասցեին ուղղված քննադատություն են պարունակում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |