«Անելիք Բանկն» ու Պետեկամուտների կոմիտեն որոշել են ներմուծողների համար թեթևացնել մաքսազերծման գործընթացը 6 սեպտեմբերի 2011 - 18:58 AMT PanARMENIAN.Net - «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն և Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն ներմուծողների համար ապրանքների մաքսազերծման գործընթացն արագացնելու նպատակով առաջին անգամ Հայաստանում առաջարկում են մաքսային վճարումները կատարել «Անելիք Բանկի» «Բանկ-Հաճախորդ» էլեկտրոնային համակարգի միջոցով (ինտերնետ բանկինգ): Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, այսուհետ համակարգի օգնությամբ մաքսային վճարումները հնարավոր կլինի իրականացնել հաշված րոպեների ընթացքում: «Էլեկտրոնային համակարգի միջոցով մաքսային վճարումների իրականացումից առայժմ կարող են օգտվել միայն իրավաբանական անձինք: «Բանկ-Հաճախորդ» համակարգի համար սահմանված ցածր սակագները թույլ կտան մեր հաճախորդներին թեթևացնել իրենց ապրանքների մաքսազերծման պրոցեսը` խնայելով բանկ կամ մաքսատուն հաճախելու համար ծախսվող ժամանակը»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Վարչության նախագահի տեղակալ Արամ Մկրտչյանը: «Բանկ-Հաճախորդ» համակարգից օգտվելու համար ամսական վճարը ամբողջական օգտագործման դեպքում իրավաբանական անձանց համար սահմանվել է 4000 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց համար` 900 ՀՀ դրամ, իսկ ամսական վճար միայն դիտարկման դեպքում իրավաբանական անձանց համար` 2000 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց համար` 400 ՀՀ դրամ, էլեկտրոնային ստորագրության գեներացիան և տրամադրումը կատարվում է անվճար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |