Իրանը քննադատության է ենթարկել Թուրքիային ՀՀՊ համակարգին մասնակցելու համար

PanARMENIAN.Net - Իրանը քննադատել է Թուրքիային իր տարածքում ՆԱՏՕ-ի վաղ տեղեկացման ռադարներ տեղակայելու մտադրության համար: Ինչպես հաղորդում է «Ազատություն Ռադիոկայանի» ռուսական ծառայությունը, վկայակոչելով իրանական պետական հեռուստատեսությունը, Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտնել է, որ «Իրանն իր ազգային շահերի հանդեպ ագրեսիա թույլ չի տա»: Նրա խոսքով, Իրանը գտնում է, որ «ամերիկյան և արևմտյան ներկայությունը աղետաբեր է մահմեդական երկրների համար»: Անցյալ շաբաթ Թուրքիան հայտնեց ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծմանը մասնակցելու իր համաձայնության մասին: Համակարգի ստեղծման մասին համաձայնությունը ձեռք է բերվել անցյալ տարի Լիսաբոնում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի ժամանակ: ՀՀՊ համակարգն ուղղված է Եվրոպայից դուրս գտնվող երկրների, այդ թվում և Իրանի կողմից սպառնալիքներից ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանությանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---