Աղասի Աբրահամյանի մահվան փաստով ևս երկու սպա է ձերբակալվել

Աղասի Աբրահամյանի մահվան փաստով ևս երկու սպա է ձերբակալվել

PanARMENIAN.Net - ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով այսoր ձերբակալվել Է ևս երկու սպա:

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից հաղորդում են PanARMENIAN.Net ին, որ տվյալ սպաներին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Գործի հետագա զարգացումների մասին հանրությանը կտեղեկացվի պատշաճ ժամկետներում, նշվում է հաղորդագրության մեջ:

375 հոդվածն է «Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը»:

Մինչ այս արդեն ձերբակալվել էին մեկ սպա և մեկ զինվոր:

Օգոստոսի 26-ին 20:30-ի սահմանում անգիտակից վիճակում հոսպիտալ է տեղափոխվել ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանը (1992թ.):

Մեկ ժամ անց նա մահացել է: Նախօրեին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնել է, որ բժշկական փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են բռնության նշաններ: Նա հայտնել է նաև, որ բացահայտվել է այն անձանց շրջանը, որոնք կարող են մեղսակից լինել միջադեպին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---