Աշխարհում մարդիկ ամեն օր 700 միլիոն րոպե զրուցում են Skype-ով![]() 7 սեպտեմբերի 2011 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Skype-ն իր պաշտոնական The Big բլոգում հրապարակել է ծրագրի որոշ վիճակագրական տվյալներ։ Ըստ հրապարակված վիճակագրության, աշխարհում ամեն օր կատարվում են 700 միլիոն րոպե անվճար Skype-to-Skype (մեկը մյուսին) զանգեր։ Այս տվյալի մեծությունը պատկերացնելու համար բլոգը համեմատություն է անում. 700 միլիոն րոպեն համարժեք է երկրի վրա ամեն օր 28 000 մղոն կամ յուրաքանչյուր րոպե 17 400 կմ քայլելուն։ Skype-ի բլոգը նաև հայտնում է, որ Skype զանգերի 42% տեսազանգով է ընթանում, որն էլ իր հերթին համարժեք է 300 միլիոն րոպեի ամեն օր։ Կրկին ըստ The Big բլոգի տվյալների՝ աշխարհում օրական 65 միլիոն մարդ մուտք է գործում Skype և 30 միլիոն րոպե բջջայինով Skype զրույցներ են կայանում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |