Yahoo-ի գլխավոր տնօրեն Քերոլ Բարթսը այլևս չի աշխատում Yahoo-ում 7 սեպտեմբերի 2011 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Yahoo-ի գլխավոր տնօրեն Քերոլ Բարթսին հեռացրել են աշխատանքից։ Yahoo-ն ասել է, թե Բարթսին ժամանակավորապես կփոխարինի ֆինանսների գլխավոր տնօրեն Թիմոթի Մորսը։ Այս մասին հաղորդում է USA Today-ը։Քերոլ Բարթսն իր աշխատանքից ազատվելու մասին լուրը հայտնել է իր աշխատակիցներին iPad-ից։ Նա գրել էր. «Ցավով տեղեկացնում եմ, որ հենց նոր ես ազատվել եմ աշխատանքից Yahoo-ի նախագագների խորհրդի կողմից։ Ինձ համար հաճելի էր ձեզ հետ աշխատել»։ Այն մասին լուրերը, թե Yahoo-ն Բարթսին փոխարինող է փնտրում, ավելի վաղ արդեն տարածվել էին Սիլիկոնյան հովտում։ Այդ ժամանակ Yahoo-ի ներկայացուցիչները ժխտել էին լուրերի իսկությունը։ Քերոլ Բարթսը 63 տարեկան է, նա միացել է Yahoo-ին 2009-ին։ Նրա ազատման մասին լուրը զարմանալի չէր, հաշվի առնելով Yahoo-ի պայքարները։ Այս քայլով, կարելի է ասել, Yahoo-ն կրճատեց իր ծախսերը և Microsoft-ի հետ համագործակցույթան որոնման ուղիները։ ComScore մարքեթինգային ինտերնետ հետազոտությունների ընկերության տվյալներով՝ ԱՄՆ-ում Yahoo-ի շուկան անցած դեկտեմբերից կազմում է 16%։ Սակայն վերջերս, հունիսի ավարտին Yahoo-ի նախագահների խորհուրդը հայտնել էր իր վստահությունը Բարթսին։ Չնայած այս փաստին, հանդիպումների ժամանակ հաճախակի վիճահարույց հարցեր էին լինում։ Բարթսն ասել է, որ Yahoo-ն մեծ քայլեր է ձեռնարկել՝ իր 680 միլիոն օգտագործողների համար որպես թվային մեդիա ընկերությունների առաջատար հանդես գալու համար։ Yahoo-ն ֆինանսապես աճել է և դրսևորել է իրեն որպես նորությունների, սպորտի, ժամանցի և ֆինանսների լավագույն օնլայն աղբյուր։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |