Բջջային կապի բաժանորդների քանակով Հայաստանը 33-ն է աշխարհի 142 երկրների թվում![]() 7 սեպտեմբերի 2011 - 14:07 AMT PanARMENIAN.Net - «2011-2012թթ. մրցունակության համաշխարհային զեկույցի» համաձայն բջջային կապի բաժանորդների քանակի ցուցանիշն ընդգրկվեց Հայաստանի ցուցանիշների լավագույն տասնյակի մեջ: Այդ մասին սեպտեմբերի 7-ին Երևանում հայտնեց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը, որը Մրցունակության համաշխարհային կենտրոնի գործընկերն է: Ըստ նրա, բջջային կապի բաժանորդների քանակով Հայաստանը 33-ն է աշխարհի 142 երկրների թվում, ինչը վկայում է բարձ տեխնոլոգիաների մատչելիության բարձրացման մասին: Այս առնչությամբ Մանուկ Հերգնյանն ասաց նաև, որ նման ցուցանիշը այն հանգամանքի արդյունքն է, որ այս տարի Հայաստանը վերջապես կապի մասին թարմ տեղեկություններ ներկայացրեց Էլեկտրակապի միջազգային միությանը (ITU): Լայնաշերտ Ինտերնետի բաժանորդների ցուցանիշով երկիրը զբաղեցրել է 86-րդ տեղը (+22), Ինտերնետից օգտվելու ցուցանիշով՝ 68 (+11), իսկ բարձր տեխնոլոգիաների հասանելիության ցուցանիշով՝ 116 (+11): Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |