Լևոն Գալստյանը չի հեռացվի «Երևան» ստուդիայի տնօրենի պաշտոնից

Լևոն Գալստյանը չի հեռացվի «Երևան» ստուդիայի տնօրենի պաշտոնից

PanARMENIAN.Net - Լևոն Գալստյանը կշարունակի իր աշխատանքը «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի տնօրենի պաշտոնում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, ըստ որոնց Գալստյանը շուտով կհեռացվի աշխատանքից, այս մասին ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը։ «Լևոն Գալստյանն աշխատում է մեզ մոտ, և չեմ կարծում, թե ինչ-որ խնդիրներ կան։ «Երևան» ստուդիան ինքնուրույն չէ, այլ Հանրային հեռուստատեսության բաժիններից մեկն է։ Լևոն Գալստյանի հետ ոչ ես, ոչ մեր համակարգից որևէ մեկը խնդիր չունի։ Աշխատանքից հեռացվելու հավանականություն չկա»,- ասաց Ալեքսան Հարությունյանը։ Նա հավելեց, որ ինքն էլ այդ մասին իմացել է այսօր առավոտյան մամուլից և կփորձի պարզել՝ ինչումն է հարցը. «Եթե հարկ լինի, ես ավելի ուշ կհայտնեմ այդ մասին»։ Այսօր «Հրապարակ» օրաթերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, թե «Երևան» հեռուստաֆիլմերի տնօրեն Լևոն Գալստյանը շուտով կազատվի աշխատանքից։ «Թեև նա շատ լավ հարաբերություններ ունի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հետ, սակայն խնդիրներ են ծագել այլ պաշտոնատար անձի, թերևս Հանրայինի տնօրեն Գագիկ Բունիաթյանի հետ, և Գալստյանը ստիպված է ազատվել աշխատանքից»,- գրում է թերթը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---