Երևանում կայացել է «Գերդաստան ստվերաց» գրքի շնորհանդեսը` Րաֆֆի Հովհաննիսյանի գերդաստանի մասին

Երևանում կայացել է «Գերդաստան ստվերաց» գրքի շնորհանդեսը` Րաֆֆի Հովհաննիսյանի գերդաստանի մասին

PanARMENIAN.Net - Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կայացել է Կարին Հովհաննիսյանի «Գերդաստան ստվերաց» գրքի շնորհանդեսը: Այն թարգմանաբար տպագրվել է «Տիգրան Մեծ» հրատարակչությունում, թարգմանիչը Սամվել Մկրտչյանն է:

Շնորհանդեսը բացել ու ներկաներին ողջունել է Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը: Ելույթ են ունեցել Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, թարգմանիչ Սամվել Մկրտչյանը, հեղինակի հայրը` Րաֆֆի Հովհաննիսյանը, ով գրքի հերոսներից մեկն է: Առանձին հուզիչ դրվագների շարադրմամբ` երեկոն եզրափակել է Կարին Հովհաննիսյանը:

«Գերդաստան Ստվերաց»-ում պատկերված է գերդաստանի երեք սերունդների կյանքը իրենց ապրած պատմական ժամանակաշրջանի բովում: Կարինի մեծ պապը` Գասպարը, կորցրել է հայրենիքը, իր Բազմաշեն գյուղը Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգում, ականատեսը եղել ահավոր Եղեռնի հազարավոր զոհերի և չարագործությունների, զինվորագրվել է ցասման ու վրեժի պայքարին: Պապը` Ռիչարդը, ծնվելով Կալիֆոռնիայի նահանգի Տուլարի փոքրիկ քաղաքում, թողել է հոր ագարակը` ժամանակի փորձություններից և ժխտման ուժերի ոտնձգություններից պաշտպանելու կորուսյալ Էրգրի պատմությունը: Իսկ Միացյալ Նահանգների հանգիստ ու բարեհարմար պայմաններում մեծացած, համակողմանի փայլուն կրթություն ստացած Րաֆֆին նախընտրել է վերադառնալ մայր Հայրենիք:

«Գերդաստան ստվերաց»-ը կարելի է ձեռք բերել գրախանութներում: Գրքի հասույթը կտրամադրվի «Օրրան» բարեգործական կազմակերպությանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---