Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանի անդամակցումը ՄԱԿ ԱԽ-ին ոչ մի լավ բանի չի հանգեցնի![]() 7 սեպտեմբերի 2011 - 15:04 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ ստեղծման պահից ԱԽ հիմնական գործառույթը եղել է խաղաղության և կայունության հաստատումը, և ռազմատենչ հայտարարություններ անող Ադրբեջանին որպես ԱԽ ոչ մշտական անդամ ընդունելը չի հանգեցնելու ոչ մի լավ բանի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ համատեղ մամլո ասուլիսում: «ԱԽ հեղինակությունը չի բարձրանա նման ռազմատենչ երկրի անդամակցությանն աջակցելուց»,- հայտարարել է Նալբանդյանը: Ադրբեջանի իշխանությունները 2011-ի ամռան սկզբին Նյու Յորքում դիմել են ՄԱԿ առընթեր Եվրոպայի երկրների մշտական ներկայացուցիչներին, հաղորդելով, որ Ադրբեջանն իր թեկնածությունն է առաջադրել 2012-2013թթ. ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամակցության համար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |