Կրեմլն ու Մինսկը վիճում են ԱԱՀՈւ շուրջ. Մոսկվան մտադիր չէ պաշտպանել Լուկաշենկոյին

PanARMENIAN.Net - ՌԴ ղեկավարության դժգոհությունն են առաջացրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արտահայտությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ օգոստոսի 30-ին Մինսկում հանդիպման ժամանակ: Ինչպես գրում է «Իզվեստիան», ի թիվս այլ հարցերի նախագահն ու գլխավոր քարտուղարը քննարկել են ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈւ) կիրառման հնարավորությունը պետական հեղաշրջումների կանխման համար: «Մենք լրջորեն քննարկել ենք այս խնդիրը, դա զգալի աջակցություն կլինի ՀԱՊԿ անդամ երկրներին: Որովհետև պատերազմով մեր դեմ ոչ ոք չի գա, իսկ սահմանադրական հեղաշրջում հրահրողները շատ են: Մենք պետք է պաշտպանենք ՀԱՊԿ երկրների ամբողջականությունն ու անկախությունը»,-հայտարարել է Լուկաշենկոն:

Աղբյուրը Կրեմլում պարզաբանել է «Իզվեստիա» թերթին, որ Լուկաշենկոն աղավաղել է ԱԱՀՈւ օգտագործման գաղափարը և պաշտպանել նրա ռեժիմը 2010թ. դեկտեմբերի իրադարձությունների կրկնությունից ոչ ոք չի պատրաստվում: Ինչպես հաղորդում է թերթը, թեև Լուկաշենկոն «համարվում է Ռուսաստանի դաշնակիցը», ՌԴ ԱԳՆ ցուցումներ է ստացել մշտապես «տեղը դնել» Բելառուսի իշխանություններին:

«Խոսքը գնում է ՀԱՊԿ սահմանադրական կարգի պաշտպանության համար օգտագործելու մասին: Երբ ազգային ուժերը ուղղակի ի վիճակի չեն սանձել իրավիճակը, երբ սպառնալիք կա քաղաքացիների կյանքին ու անվտանգությանը, զանգվածային թալան ու դիակապտություն է տիրում, ՀԱՊԿ կարող է միջամտել: Այն, ինչ կատարվեց 2010թ. դեկտեմբերին Մինսկում պետության ներքին գործն է»,-ասել է Նիկոլայ Բորդյուժան:

Աստանայում կայացած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովում որոշվեց բարեփոխել ԱԱՀՈւ-ն: Բացի այդ, Ուզբեկստանին կարող են հեռացնել ՀԱՊԿ-ից , քանի որ նրա մասնակցությունը զուտ ձևական է: ՀԱՊԿ բարեփոխման մշակմանը մասնակցել է ռուս փորձագետ Իգոր Յուրգենսը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---