Հայ դերասանուհին «Վիդլունիա» փառատոնում ճանաչվել է «Ազգային բնութագրի լավագույն մարմնավորում»![]() 7 սեպտեմբերի 2011 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Զարուհի Խաչատրյանը Ուկրաինայի Խմելնիցկի քաղաքում կայացած մոնոներկայացումների «Վիդլունիա» 12-րդ միջազգային փառատոնին արժանացել է «Ազգային բնութագրի լավագույն մարմնավորում» անվանակարգի դիպլոմին, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Փառատոնին, Խաչատրյանը ներկայացել է Կարինե Խոդիկյանի «Վերադառնում եմ, մոռացեք...» ներկայացումով (ռեժիսոր Տաթև Հակոբյան): 350 հանդիսատեսի համար նախատեսված լեփ-լեցուն դահլիճի ու փառատոնի պատվավոր հյուրերի կողմից Խաչատրյանի խաղը շատ բարձր է գնահատվել: Ներկայացումից հետո անցկացված քննարկմանը, որին մասնակցել են տարբեր երկրների ոլորտի պատասխանատուներն ու պրոֆեսիոնալները, դրվատանքով են անդրադարձել Զարուհի Խաչատրյանի դերասանական խաղին ու բեմական խոսքին: «Վիդլունիա» փառատոնը կայացել է օգոստոսի 24-30-ը: Փառատոնին մասնակցել են աշխարհի 11 երկրների` Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի, Իսրայելի, Կիրգիզիայի, Լիտվայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Գերմանիայի, Էստոնիայի և Հայաստանի ներկայացուցիչներ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |