Արարատում երիտասարդ կինը խեղդամահ է արել իր երկու երեխաներին

Արարատում երիտասարդ կինը խեղդամահ է արել իր երկու երեխաներին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ ստացվեց, որ 34-ամյա Ռոզա Ալոյանը տանը վնասել է իր երկու դեռահաս երեխաներին և փակելով դուռը` հեռացել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է 6-ամյա Վարդան և 4-ամյա Հայկ Ալոյանների դիակները` խեղդամահ վիճակում:

Ռոզա Ալոյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին, որտեղ հայտարարել է, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, տանը սավանի կտորներով խեղդամահ է արել իր երկու երեխաներին:Ռոզա Ալոյանը ձերբակալված է:Կատարվում է նախաքննություն, հաղորդում է Ոստիկանության պաշտոնական կայքէջը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---