Հայտնի են դարձել Հայաստանի լավագույն երիտասարդ գիտնականների անունները

Հայտնի են դարձել Հայաստանի լավագույն երիտասարդ գիտնականների անունները

PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ նախագահությունում հրապարակվել են 2010թ. «Լավագույն գիտական աշխատանք» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների անունները: ԳԱԱ-ից տեղեկացնում են, որ հաղթողներ են ճանաչվել Տաթևիկ Շախկուլյանը, Անահիտ Մենեմշյանը, Արման Եղիազարյանը, Վահրամ Տեր-Մաթևոսյանը, Էմիլ Օրդուխանյանը, Անահիտ Մանասյանը, Հայկ Սուքիասյանը, Խաչատուր Մանուկյանը, Ջոն Կարապետյանը, Քրիստինե Փիրումյանը, Հայկ Խաչատրյանը, Դավիթ Հայրապետյանը, Հայկ Գրիգորյանը և Սմբատ Գոգյանը:

ՀՀ ԳԱԱ որոշել է նաև երիտասարդ գիտնականների համար սահմանել «Ակադեմիա» անվանակարգով ամենամյա մրցանակ: Այն ամեն տարի կհայտարարվի մինչև 35 տարեկան այն գիտնականների համար, որոնց գիտական աշխատանքները` հոդված, հոդվածաշար և այլն, կհավաքեն ամենաբարձր իմպակտ-ֆակտորը: Մրցանակի չափը սահմանվել է 2 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մրցանակի կանոնադրությունը գտնվում է մշակման փուլում:

Մրցանակաբաշխությունն ավանդաբար անցկացվում է 2008թ-ից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից: Մրցանակաբաշխությանը մասնակցել են մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ: Հայտարարված 14 անվանակարգերում ներկայացվել են 37 գիտական հոդվածաշարներ, մենագրություններ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---