Այսօր մեկնարկեց հայալեզու բովանդակությանը նպաստող «Նոր մեդիա դպրոց»-ի երրորդ փուլը

Այսօր մեկնարկեց հայալեզու բովանդակությանը նպաստող «Նոր մեդիա դպրոց»-ի երրորդ փուլը

PanARMENIAN.Net - Այսօր «Beeline-համալսարանում» «ԱրմենՏել» ընկերությունը և «Ժառանգ» մշակութային ՀԿ-ն միասին հայտնեցին «Նոր մեդիա դպրոց»-ի երրորդ փուլի մեկնարկի մասին։ «Նոր մեդիա դպրոց»-ը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ ինտերնետ հաղորդակցության հիմնական սկզբունքներին և համացանցի տարբեր հարթակներում ունենալ սեփական բլոգը։

«Նոր մեդիա դպրոց»-ում ուսումն անվճար է, այնտեղ կարող են դիմել սովորելու համար բոլոր ցանկացողները։ Դպրոցը ստեղծվել է «ԱրմենՏել»-ի և «Ժառանգ» ՀԿ-ի նախաձեռնությամբ։

«Այսօր ինտերնետը ձեռք է բերել սեփական էմոցիաները արտահայտելու բնավորություն։ Կարևոր է գրագետ և գեղեցիկ գրել բլոգում։ «ԱրմենՏել»-ի համար կարևոր խնդիր է ոչ միայն երիտասարդությանը հասանելի դարձնել ինտերնետը և օնլայն շփումը, այլև սովորեցնել, թե ինչպես ճիշտ շփվել, բաց և գեղեցիկ արտահայտել մտքերը»,- նշեց ԱրմենՏելի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն։

«ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի ղեկավար Անուշ Բեղլոյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց, որ դպրոցի հիմնական նպատակներից է ինտերնետում հայալեզու բովանդակության զարգացումը։

«Շեշտը դրվելու է հատկապես հայալեզու բլոգների ստեղծման վրա։ Իհարկե մասնակիցների ընտրությունից առաջ անցկացվում է փոքր թեսթ, որի ընթացքում ստուգում են համակարգչային գիտելիքները։ Նաև տեսնում ենք, թե որքանով է ծանոթ ոլորտին։ Եթե արդեն բավական փորձ ունի բլոգոսֆերայումմ, միգուցե և դասընթացի կարիքը չունի»,- նշեց Անուշ Բեղլոյանը։

Անուշ Բեղլոյանի խոսքով՝ «Նոր մեդիա դպրոցում» դասավանդելու են մի շարք հայտնի բլոգերներ և միաժամանակ տարբեր ոլորտի մասնագետներ, ինչպիսին են բլոգեր և տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյան, բլոգեր և լրագրող Արթուր Պապյանը, հայկական Վիքիպեդիայի ակտիվ մոդեռատոր Ալեքսեյ Չալաբյանը և նոր մեդիայի մասնագետ Արփինե Գրիգորյանը։ Վերջիններս կպատմեմն ինչպես բացել սեփական բլոգը, ինչպես գրել ինտերնետում, ինչպես հետաքրքիր և արդյունավետ գրել և կկիսվեն փորձով։

«Նոր մեդիա դպրոց» նախագծի շրջանակներում յուրաքանչյուր դասընթաց անցկացվում է ամեն ամիս՝3 շաբաթ տևողությամբ։ «Նոր Մեդիա Դպրոցն» ունի նաև իր կայքը և Facebook խումբը, որտեղ կարելի է ծանոթանալ դպրոցի նորություններին և մասնակցելու պայմաններին։

Հղումներ թեմայով.
10  07.09.11 - Մեկնարկեց Բիլայն "Նոր Մեդիա Դպրոցի" երկրորդ փուլը
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---