Հովիկ Աբրահամյանն ու Ֆիլիպ Լեֆորը քննարկել են ԵՎՐԱՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովը 7 սեպտեմբերի 2011 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հարավային Կովկասում ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Ողջունելով հյուրին` Ազգային ժողովի նախագահը շնորհավորեց նրան նշանակման կապակցությամբ եւ համոզմունք հայտնեց, որ նրա` տարբեր պաշտոններում ձեռք բերված դիվանագիտական փորձը կնպաստի ԵՄ-Հայաստան համագործակցության զարգացմանն ու տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց Հայաստան -Եվրամիություն հարաբերությունները եւ կարեւորեց դրանց հետագա զարգացումը: Նա նշեց, որ Եվրոպական Միության հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, որը վերջին տարիներին ակտիվորեն զարգանում է, ինչի վկայությունն են նաեւ բարձր մակարդակի փոխայցելությունները: Ֆիլիպ Լեֆորը շնորհակալություն հայտնեց ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվելու համար եւ կարեւոր համարեց իր պաշտոնավարելու ընթացքում ակտիվ մասնակցությունը տարածաշրջանային խնդիրների լուծմանը: Զրուցակիցներն ընդգծեցին խորհրդարանների կարեւոր դերը այդ գործընթացներում: Անդրադարձ կատարվեց նաեւ ԵՎՐԱՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովին: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի Ազգային ժողովն առաջիններից է ողջունել ԵՎՐԱՆԵՍԹ-ի գաղափարը եւ այն շատ կարեւոր ձեւաչափ է տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար, բայց այդ կառույցը չպետք է դառնա տարածաշրջանային հակամարտություններ քննարկող մարմին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |