Հայաստանի Գյուղնախարարությունն ու Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլը փոխըմբռնման հուշագիր կստորագրեն 7 սեպտեմբերի 2011 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Գյուղատնտեսության նախարարությունը և Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլի հայկական մասնաճյուղը սեպտեմբերի 9-ին կկնքեն Փոխըմբռնման հուշագիր` Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման մրցունակության ծրագրի շրջանակներում համագործակցության վերաբերյալ: Ինչպես նշվում է նախարարության հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության մեջ, Փոխըմբռնման հուշագիրը կստորագրեն Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ծրագրի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլի գործառնությունների գլխավոր տնօրեն/միջազգային ծրագրերի գործադիր փոխնախագահ Սթիվեն Օթթո Դեննին և Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ հայկական մասնաճյուղի տնօրեն տկն. Անահիտ Ղազանչյանը: Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման մրցունակության ծրագիրը նպատակ է հետապնդում բարձրացնելու Հայաստանի 6 մարզերի 55 լեռնային համայնքների արոտավայրերից օգտվող անասնապահական ուղղվածություն ունեցող տնտեսությունների արտադրողականությունը և կայունությունը` կաթի արտադրության ծավալների աճի, արոտավայրերի պատշաճ կառավարման և անասնապահական արտադրատեսակների վաճառքի ծավալների աճի միջոցով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |