Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Հայերի հետքերը Բրազիլիայում» ցուցահանդեսը

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Հայերի հետքերը Բրազիլիայում» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Հայերի հետքերը Բրազիլիայում» խորագրով ցուցահանդեսը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Այն նվիրված է Բրազիլիայի անկախության և Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին:

Ցուցահանդեսին ներկայացված են Բրազիլիայի հայ համայնքի, հայկական եկեղեցու, գաղութի վերաբերյալ լուսանկարներ և գեղանկարչական աշխատանքներ, ինչպես նաև Արևմտյան Հայաստանից Բրազիլիա գաղթած հայերի անուններ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՀ -ում հավատարմագրված դիվանագետներ, պետական այրեր, մտավորականներ ու արվեստագետներ:

Ցուցահանդեսը կայանում է ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---