Անդրեյ Արեշև. Ղարաբաղի մասին ադրբեջանցիների հայտարարությունները ոչ այլ ինչ է, քան բառախաղ 7 սեպտեմբերի 2011 - 19:54 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար իրավական հիմքերի վերաբերյալ ադրբեջանցի քաղաքագետ Էլման Նասիրլիի հայտարարությունները քարոզչական պատերազմի հերթական դրսևորումնէ, որը խարխլում է առանց այդ էլ փխրուն հարաբերությունները տարածաշրջանում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը: «Որքան շատ են նման հայտարարությունները, այնքան քիչ է հակամարտության խաղաղ կարգավորմանն ու ԵԱՀԿ ՄԽ առաջարկների ընդունմանը հասնելու հնարավորությունը»,- նշել է փորձագետը: Ավելին, Արեշևը միջնորդների կողմից Հայաստանին խաղաղության պարտադրելու վերաբերյալ ադրբեջանցի քաղաքագետի հայտարարությունները որոշ չափով տարօրինակ է համարել, «քանի որ Ադրբեջանն ինքն էլ գիտի Կազանում հանդիպման ձախողման պատճառը»: Բացի դրանից, ռուս քաղաքագետի կարծիքով, դա ապակառուցողական մոտեցում է խնդրի լուծմանը: Անդրադառնալով ռազմական գործողություններ սկսելու իրավական հիմքի մասին Նասիրլիի հայտարարություններին` Արեշևն ընդգծել է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը պետք է դիտարկվի համալիր կերպով, այլ ոչ թե հատվածների մեջբերմամբ: «Դա բառախաղ է»,- հավելել է նա: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |