Այսօր կայացել է Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի խորհրդի հանդիպումը

PanARMENIAN.Net - Այսօր` սեպտեմբերի 7-ին, կայացել է Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի խորհրդի հանդիպումը, որին մասնակցել են խորհրդի անդամ երկրների` Հայաստանի, Լեհաստանի, Հունգարիայի, Դանիայի, Ռումինիայի բարձրագույն կրթության ոլորտի և խորհրդատու մարմինների` Եվրախորհրդի, Ուսանողների եվրոպական միության և Բարձրագույն կրթության հաստատությունների եվրոպական ասոցիացիայի ներկայացուցիչները: Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանի հետագա զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---