Հայաստանի գյուղատնտեսության նախարարը գործընկերոջ հրավերով այցելել է Իրան![]() 7 սեպտեմբերի 2011 - 22:01 AMT PanARMENIAN.Net - Իրանի գյուղատնտեսության նախարար Սադեղ Խալիլիանիի հրավերով սեպտեմբերի 3-ից 5-ը Իրանում էր գտնվում Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում երկու երկրների նախարարները քննարկել են գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցության հետագա հարցեր, որոնք վերաբերում էին երկրագործության, անասնապահության, բուսաբուծության և այլ ոլորտներին: Հանդիպման ընթացքում ստորագրվել է ՀՀ և ԻԻՀ գյուղանտեսության նախարարությունների միջև 2011 – 2012 թթ. համագործակցության գործնական ծրագիր: Սերգո Կարապետյանը փոխադարձ այցով Հայաստան է հրավիրել իր իրանցի գործընկերոջը: ՀՀ գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իրանի Քարաջ քաղաքի գյուղատնտեսական կենսատեխնոլոգիաների գիտահետազոտական կենտրոն` ծանոթանալով վերջինի և դրա չորս մասնաճյուղերի գործունեությանը: Այստեղ Սերգո Կարապետյանին ներկայացվել է ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով բույսերի նոր սորտերի ստացման հնարավորությունները: Այցելություն է եղել նաև Իրանի մշակաբույսերի և սերմերի բարելավման ինստիտուտ, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայկական կողմին հետաքրքրող սերմերի որոշ տեսակներ Հայաստան ներկրելու և տեղում դրանց փորձարկումը իրականացնելու վերաբերյալ: ԻԻՀ Ղոմ նահանգ կատարած այցի ընթացքում Սերգո Կարապետյանը եղել է գյուղանտեսական ձեռնարկություններում և գիտահետազոտական հաստատություններում` ծանոթանալով նաև ձիթենու օրգանիկ արտադրության և վերամշակման տեխնոլոգիաներին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |