Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում բանակում սպանված զինվորների ծնողները

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում բանակում սպանված զինվորների ծնողները

PanARMENIAN.Net - Երևանում կառավարության շենքի դիմաց «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիան է ընթանում` կապված հայկական բանակում տեղի ունեցած վերջին միջադեպերի հետ: Մոտ 50 մարդ` հիմնականում ծնողներ, մի գծի վրա են կանգնել` ձեռքերում բռնած բանակում սպանված զինվորների լուսանկարները: Հարկ է նշել, որ բողոքարարների թվում կան նաև սփյուռքի ներկայացուցիչներ: Ակցիայի սկզբում զոհվածների ծնողների և ոստիկանության միջև ընդհարում եղավ, քանի որ ծնողները հրաժարվում էին ազատել կառավարության շենքի մուտքը:

Փորձելով հանգստացնել ծնողներին` ոստիկաններն ասացին, որ ոչ ոք իրավունք չունի արգելել նրանց ակցիա անցկացնել, սակայն շենքի մուտքը պետք է ազատվի: Ի պատասխան ծնողներից մեկն ասաց, որ չի ազատի մուտքը, մինչև պատասխան չստանա: «Մենք ամեն հինգշաբթի կանգնում ենք այստեղ, իսկ նրանք ժպիտով անցնում են, կարծես ոչինչ չի եղել»,- ասել է Նանա Մանուչարյանը: Նա պահանջել է նաև հանդիպում վարչապետի ու պաշտպանության նախարարի հետ, որպեսզի պատասխաններ ստանա: «Նրանք գումար են վաստակում մեր երեխաների արյան գնով և պետք է պատասխան տան դրա համար»,- ասել է նա:

Հարկ է նշել, որ ծնողներից շատերը պնդում են, որ ապացույցներ և վկայություններ ունեն, թե ով և ինչպես է սպանել իրենց երեխաներին, սակայն, նրանց խոսքով, դատական գործերն այդպես էլ ոչնչի չեն հանգեցրել:

5  08.09.11 - Բանակում բռնության դեմ բողոքի ցույց
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---