Երուսաղեմի տաճարական վաշտի ասպետները Երևանում են 8 սեպտեմբերի 2011 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Երուսաղեմի տաճարական վաշտի ասպետները Հայաստանում են։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այդ կազմակերպության գերագույն մարմնի անդամ, Հունաստանի գերագույն վաշտի հրամանատար Պողոս Ցոլակյանը տեղեկացրեց, որ Հայաստանում իրենց ներկայությունը կրում է պաշտոնական բնույթ։ «Եկել ենք մեր հարգանքը հայտնելու և տեղեկացնելու, որ Երևանում հիմնվել է ասպետական վաշտ»։ Վաշտի ասպետ և սեպուհ կարող են դառնալ 25 տարին լրացած, կրթված, աշխատանքով ապահովված մարդիկ, որոնք ունեն օգնելու ցանկություն, կամեցող են և օժտված ասպետին վայել այլ հատկանիշներով։ Ասպետ դառնալու համար նաև պարտադիր է զինվորական ծառայություն անցած լինելը։ «Հայկական գնդում կան 17 ասպետներ և սեպուհներ։ Տարեկան անդամավճարը Երևանի ասպետների համար կլինի ընդամենը 100 եվրո, քանի որ մենք չենք ձգտում ներգրավել հարուստ մարդկանց։ Առաջին հերթին նրանք պետք է լինեն կամեցող»,- նշեց հայկական գնդի գնդապետ Բագրատ Լալայանը։ Հայկական գնդի ասպետները առաջիկայում պատրաստվում են Մայր Աթոռի հետ միասին վերականգնել հայկական հին եկեղեցիները, աջակցել «Հին Երևան» ծրագրին, ինչպես նաև ծավալել գործունեություն առողջապահության ոլորտում։ Երուսաղեմի ասպետական վաշտը հիմնադրվել է դեռևս 11-րդ դարում։ Այսօր աշխարհի 58 երկրներում կան 7500 ասպետներ և սեպուհիներ։ Ասպետների միությունը բարեգործական է։ Նրանք օգնում են բոլորին՝ անկախ կրոնական պատկանելիությունից։ «Կլինի դա երկրաշարժ, ցունամի, թե պատերազմ, մենք օգնում ենք ինչով կարող ենք՝ սնունդ, դեղորայք, հագուստ»,- ասաց Պողոս Ցոլակյանը։ Ասպետների վաշտը ներկայացված է նաև ՄԱԿ-ում և ունի 6 ներկայացուցիչ։ Վաշտը տարեկան կատարում է 25-30 մլն ԱՄՆ դոլարի բարեգործություն։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |