Հայաստանում ևս մեկ ջրվեժ ընկավ օլիգարխների ձեռքը

PanARMENIAN.Net - Ջրվեժում գտնվող Թռչկան ջրվեժի վրա մտադիր են կառուցել ևս մեկ փոքր ՀԷԿ, ինչը վնաս է հասցնելու էկոհամակարգին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Դալմա-Սոնա» ՀԿ-ի ղեկավար Ռուզաննա Ղազարյանը : Այսօր Հայաստանի կառավարության շենքի դիմաց բնապահպաններն անցկացնում են բողոքի ակցիա, խնդիրն ակտիվ քննարկվում է Facebook սոցիալական ցանցում: «Մենք չենք ցանկանում, որպեսզի ևս մեկ ջրվեժ ընկնի օլիգարխների ձեռքը, որոնք ներդրումներ են կատարել փոքր ՀԷԿ կառուցելու համար, որպեսզի բացեն կամ փակեն «ծորակը», երբ ցանկանան»,- ասել է նա: Նման ճակատագիր է բաժին ընկել Սիսիանում գտնվող Շաքիի ջրվեժին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---