Ոստիկանությունը դժվարությամբ էր սանձում նախագահի նստավայրի մոտ հավաքված ակցիայի մասնակիցներին

PanARMENIAN.Net - «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք առավոտյան բողոքում էին ՀՀ կառավարության շենքի մոտ, հավաքվել էին նախագահի նստավայրի մոտ:

Երթի ժամանակ ակցիայի մասնակիցները կոչ էին անում անցորդներին անտարբեր չանցնել և միանալ ակցիային: Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ նման ակցիաները շարունակական են լինելու: «Մենք պահանջում ենք կոնկրետ երաշխիքներ և գործողություններ կասեցնելու համար սպանությունները բանակում և չենք ցանկանում սահմանափակվել պնդումներով, թե նման միջադեպերը նվազել են»,-հայտարարել է նա: Ըստ նրա, բանակը պետք է թափանցիկ լինի հանրության համար: «Մենք չենք խնդրում, որ բացահայտվեն ռազմական գաղտնիքներ, սակայն, հանրությունը պետք է իմանա, թե ինչէ կատարվում բանակում»,-ասել է Սաքունցը: Նա հայտնել է, որ 2007-2010թթ. բանակում զոհվել է 282 մարդ, որոնցից միայն 28-ն են զոհվել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման պատճառով:

Ոստիկանության 10 աշխատակիցներ դժվարությամբ էին վերահսկում բողոքող ծնորղների ամբոխը: Նրանք շղթա էին կազմել և չէին թույլ տալիս, որ մարդիկ մոտենան նստավայրին: Ամբոխը վանկարկում էր՝ «մարդասպաններ, մարդասպաններ..» և ձգտում էր մոտենալ շենքին:

Այժմ ակցիայի մասնակիցները երթով շարժվում են հետ՝ դեպի կառավարության շենքը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---