Ռոման Բերեզովսկի. Հայաստանի հավաքականը պատրաստ է դուրս գալ Եվրոպայի առաջնություն երկրորդ տեղից 8 սեպտեմբերի 2011 - 12:36 AMT PanARMENIAN.Net - «Մեր մարզիչ Վարդան Մինասյանը հավաքի հենց սկզբից ներշնչում էր մեզ, որ մենք անպայման հաղթելու ենք, եթե ճիշտ խաղանք սլովակների հետ: Նա հիշեցնում էր, որ Երևանում մենք նրանց հաղթեցինք, ուրեմն նրանց դաշտում ևս կարող ենք դա անել: Մենք հասկանում էինք, որ դեռ պահպանում ենք խմբից դուրս գալու շանսերը և մտադիր էինք իրացնել դա կոնկրետ խաղում»,- Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու խոսքերն է մեջբերում sport-express.ru-ն: Ըստ Բերեզովսկու, իրենք առաջարկեցին սլովակներին արագ կոմբինացիոն ֆուտբոլ և առաջին իսկ պահից հոգեբանական առավելության հասան: «Մենք ցուցադրեցինք մեր լավագույն ֆուտբոլը: Մեր պաշտպանությունը ևս բարձունքի վրա է, եթե մենք ոչ մի գնդակ բաց չթողեցինք: Մեր առաջին իսկ գոլը շոկ առաջացրեց սլովակների մոտ, իսկ երրորդից հետո նրանք հայտնվեցին խորը նոկդաունի մեջ, որից այդպես էլ ուշքի չեկան»,- գտնում է Հայաստանի հավաքականի դարպասապահը: Բերեզովսկին նշեց, որ Հայաստանի հավաքականը պատրաստ է դուրս գալ Եվրոպայի առաջնություն երկրորդ տեղից, թեև հստակ պատկերացնում է, որքան բարդ են լինելու Իռլանդիայի ու Մակեդոնիայի հետ խաղերը: Հայաստանի հավաքականը, 4:0 հաշվով հաղթելով Սլովակիային Եվրո-2012 ընտրական փուլի B խմբում, 14 միավորով 3-րդ տեղում է: Հոկտեմբերի 7-ին Երևանում հայ ֆուտբոլիստները կընդունեն Մակեդոնիային, իսկ հոկտեմբերի 11-ին կհյուրընկալվեն Իռլանդիայում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |