Արցախ այցելած ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ի լրագրողները համալրել են Ադրբեջանի «սև ցուցակը»

Արցախ այցելած ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ի լրագրողները համալրել են Ադրբեջանի «սև ցուցակը»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն իր «սև ցուցակի» մեջ է ընդգրկել «Նեզավիսիմայա գազետա»-ի լրագրողներին, որոնք այցելել են Արցախ`հետաքննություն սկսելով նրանց այցի առիթով: «Ադրբեջանը հետաքննում է «Նեզավիսիմայա գազետա»-ի աշխատողների` առանց Բաքվի թույլտվության Արցախ այցելելու փաստը»,- հայտարարել է ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը, գրում է թերթը:

Թերթի տվյալներով, ԱԳՆ-ն հանձնարարել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը «ուսումնասիրել լրագրողների այցելության փաստը»:

Նախօրեն «ՆԳ» լրագրող Յուրի Ռոքսը հրապարակել է հոդված «Խաղաղ Ղարաբաղ» անունով: Հոդվածը նվիրվել է Արցախի անկախության 20-ամյակին, որտեղ հեղինակը ներկայացրել է ԼՂՀ քաղաքացիների կենցաղը և կենսակերպը և պատմել տոնական միջոցառումների մասին, որոնք կազմակերպվել են Անկախության տոնի առթիվ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---