Հայկական բանակի ապագան կադրային սպաներն են, կարծում է Հրայր Կարապետյանը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հարցերով հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի կարծիքով, կադրային սպաները կօգնեն լուծել բանակում առկա խնդիրները: «Մեր ապագան կադրային սպաներն են»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա: Նրա խոսքով, կադրային սպաները մեծ առավելություն ունեն զինվորական կրթություն չունեցող սպաների համեմատ, թեև տարիքի պատճառով չեն մասնակցել պատերազմին: «Նրանց սպայական կրթությունը հնարավորություն է տալիս ենթադրել, որ մեր վաղվա կադրերը կարող են արմատապես փոխել բանակի իրավիճակը»,- ասել է նա: Կարապետյանի խոսքով, դա չի նշանակում, որ հին կադրերը վատն են, նրանց շարքում նույնպես կան լավ սպաներ, սակայն շատ են նաև անբարեխիղճ սպաները: «Մենք շատ շնորհակալ ենք նրանց նախկին արժանիքների համար, բայց այն մարդիկ, ովքեր չեն համապատասխանում սպայի կոչմանը, չպետք է լինեն բանակում»,- ասել է նա և հավելել, որ Սեյրան Օհանյանը սկսել է այս գործընթացը և հույս հայտնել, որ այն հասցնելու է մինչև վերջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |