Թումո-ում բացվելու է ողջ տարածաշրջանում եզակի` գերմանական անիմացիոն ֆիլմերի ցուցահանդես 8 սեպտեմբերի 2011 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-19-ը, ReANIMANIA 3-րդ երևանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայանալու է «Անիմացիոն ֆիլմեր Գերմանիայից» խորագրով ցուցահանդես: Այդ մասին հայտնեց փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին մամլո ասուլիսի ժամանակ: Այն կազմակերպվելու է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան հետ համատեղ: Քասունին նշեց, որ այս ցուցահանդեսը լինելու է ողջ տարածաշրջանում առաջինը, որտեղ ներկայացվելու են վերջին 15 տարվա գերմանական անիմացիայի անկախ հեղինակների աշխատանքները: Այցելուները հնարավորություն են ունենալու ծանոթանալ ոչ միայն ամբողջական անիմացիաների, այլև նրա առանձին բաղկացուցիչների` պատկերի, շարժման, լեզվի, ձայնի և երաժշտության գործընթացների հետ: Ընդհանուր թվով ներկայացվելու է 15 անիմացիա: Իր հերթին Գերմանիայի Արտաքին կապերի ինստիտուտի ներկայացուցիչ (IFA) Բեաթե Ռոզալիա Շմիդթը, ով ցուցահանդեսի դիզայնի ր պլանավորման պատասխանատուն է, իր գոհունակությունը հայտնեց և նշեց, որ նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։ Հայաստանում Գերմանիայի դեսպանատան մշակութային կցորդ Կոնստանտին Ցելենտինն ասաց, որ ցուցահանդեսը բաղկացած է լինելու 2` լուսանկարչական և մոդելների բաժնից: Նա հույս հայտնեց, որ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն կառաջացնի երևանցիների շրջանակներում: Թումո կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը իր հերթին նշեց, որ այն առաջին ցուցահանդեսն է լինելու կենտրոնում, և ուրախ է, որ կենտրոնի այցելու երեխաները կշփվեն այդ արվեստի հետ: Նա նաև խոստացավ, որ ցուցահանդեսներն, իրենց մոտ, կրկին կազմակերպվելու են: Ցուցահանդեսը ներկայացնելու է գերմանացի մասնագետ Յոհանես Ուոլթերսը, ով նաև վարպետության դասեր է անցկացնելու փառատոնի շրջանակներում: Ցուցահանդեսը կայացել է Անկարայում, Ռիգայում, Վիլնյուսում, Շտուտգարտում և այլ քաղաքներում: Բացի Երևանից, սեպտեմբերի 25-ին ցուցահանդեսը տեղափոխվելու է Գյումրի: Գյումրիում կայանալու են նաև փառատոնի անիմացիոն աշխատանքների ցուցադրությունները: Ակնկալվում է նաև ցուցահանդեսին ներկայացված գերմանացի անիմատորներից մեկի այցելությունը նույն քաղաք: ReANIMANIA 3-րդ երևանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնը այս տարի կայանալու է սեպտեմբերի 14-19-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |