Այսօր տեղի կունենա մոր կողմից սպանված երեխաների հուղարկավորության արարողությունը 8 սեպտեմբերի 2011 - 15:18 AMT PanARMENIAN.Net - 6-ամյա Վարդան Ալոյանի և 4-ամյա Հայկ Ալոյանի դիերը երեխաների հայրը տարել է Արարատ։ Վեդի քաղաքի հիվանդանոցի ընդունարանից PanARMENIAN.Net ի թղթակցին ասացին, որ երեխաների հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր։ Վարդանի և Հայկի պապիկը հորական կողմից բնակվում է Երևանում։ Նրա հարևանները դեպքի մասին ներկայացրել են նոր մանրամասներ։ Մանսավորապես, PanARMENIAN.Net ի թղթակցին նրանք ասել են, որ սեպտեմբերի 6-ին եղել է երեխաների պապիկի ծննդյան օրը։ Երեխաների hայրը Արարատից եկել է Երևան՝ մասնակցելու ծննդյան տոնին։ Իսկ Ռոզա Ալոյանը, բարկացած ամուսնու վրա, որոշել է վրեժ լուծել և կախել է երեխաներին։ Նա նախապես ծրագրել է երեխաներին սպանելուց հետո ինքնասպան լինել, սակայն մտափոխվել է։ Սեպտեմբերի 6-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ ստացվեց, որ 34-ամյա Ռոզա Ալոյանը տանը վնասել է իր երկու դեռահաս երեխաներին և փակելով դուռը` հեռացել: Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է 6-ամյա Վարդան և 4-ամյա Հայկ Ալոյանների դիակները` խեղդամահ վիճակում: Ռոզա Ալոյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին, որտեղ հայտարարել է, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, տանը սավանի կտորներով խեղդամահ է արել իր երկու երեխաներին: Ռոզա Ալոյանը ձերբակալված է:Կատարվում է նախաքննություն, հաղորդում է Ոստիկանության պաշտոնական կայքէջը: Նյութեր թեմայով. Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |