Շառլ Ազնավուրն առաջարկում է Ցեղասպանություն տերմինը փոխել այլ բառո՞վ

Շառլ Ազնավուրն առաջարկում է Ցեղասպանություն տերմինը փոխել այլ բառո՞վ

PanARMENIAN.Net - France2 հեռուստաալիքի «Vivement Dimanche» ֆրանսիական ծրագրի թղթակցի հետ զրույցի ընթացքում աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը նշել է, որ իրեն անհանգստացնում է Ցեղասպանություն տերմինը, հաղորդում է HaberTurk –ը: «Թուրքիայի հետ երկխոսությունը հեշտացնելու և հայ-թուրքական սահմանը բացելու համար հայերը պետք է Ցեղասպանության փոխարեն այլ բառ օգտագործեն»,- ասել է երգիչը` միաժամանակ ցանկություն հայտնելով այցելել Թուրքիա, պնդում է թուրքական կայքը:

Նման հայտարարությունների համար երգիչը լուրջ քննադատության է ենթարկվել Ֆրասիայի հայ համայնքի կողմից, գրում է HaberTurk-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---