Գենադի Մարտիրոսյանի ու Դմիտրի Պիրոգի հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել![]() 8 սեպտեմբերի 2011 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Կրասնոդարում տեղի է ունեցել WBO վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Դմիտրի Պիրոգի ու WBO վարկածով առաջին համար Գենադի Մարտիրոսյանի մենամարտին նվիրված մամլո ասուլիսը: Ըստ պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Կոստենկոյի, հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Նա պարզաբանել է, թե ինչու է մենամարտն անցնում հատկապես Կրասնոդարում: «Նման հանդիպում դեմ չէին լինի անցկացնել Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգը: Վճռորոշ եղավ Պիրոգի հարազատ քաղաքում մենամարտելու ցանկությունը»,-մեջբերում է Կոստենկոյին allboxing.ru-ն: Մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին «Օլիմպ» մարզապալատում: Մարտիրոսյան-Պիրոգ մենամարտի տոմսերի գինը 500-ից 30 հազար ռուբլի է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |