Տիգրան Սարգսյանը կառավարության առաջ լուրջ խնդիր է դրել. 2012-ին էապես բարելավել հարկերի հավաքումը 8 սեպտեմբերի 2011 - 16:42 AMT PanARMENIAN.Net - «Մեր առջև կանգնած է խնդիր՝ 2012 թվականին էապես բարելավել հարկերի հավաքումը»,- հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` սեպտեմբերի 9-ին բացելով կառավարության նիստը։ «Ցանկանում եմ, որպեսզի բոլորս գիտակցենք, որ դա միայն Պետական եկամուտների կոմիտեի գործառույթը չէ։ Կառավարության բոլոր անդամները պետք է պատասխանատու լինեն հարկերի հավաքման համար։ Մասնավորապես, հանձնարարական է տրվում բոլոր նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին՝ մեկ շաբաթվա ընթացքում ֆինանսների նախարարին հստակ տեղեկություն ներկայացնել իրենց ոլորտներում հարկային բազաների վերաբերյալ, թե ինչպիսին է այն՝ 2012 թվականի մեր կանխատեսումների համեմատ, և ինչ միջոցներ պետք է ձեռնարկեն նախարարները, որպեսզի օգնենք այդ եկամուտների խնդիրը լուծելու գործում։ Մասնավորապես, առաջին հերթին մեզ հետաքրքրում են էներգետիկայի բնագավառի վերլուծությունները, որտեղ աճ ենք կանխատեսում։ Պետք է տեսնել, թե որքանով է ավելանալու այս ոլորտի հարկային բազան և էներգետիկ ոլորտի ձեռնարկությունները որքան լրացուցիչ եկամուտ են ապահովելու։ Երկրորդ ոլորտը քաղաքաշինությունն է, երրորդը՝ տրանսպորտը և կապը, չորրորդը՝ առողջապահությունը, որտեղ ներդրվել է համաֆինանսավորում, և ըստ էության՝ աշխատավարձի ավելացում պետք է տեղի ունենա։ Եթե ծառայությունների գներն այստեղ նույնպես համաֆինանսավորման ներդրումների արդյունքում ավելացել են, ապա դա նշանակում է, որ բուժհիմնարկների շահույթի մակարդակը նույնպես բարձրացել է։ Պետք է հստակ գնահատականներ լինեն, թե ինչքան լրացուցիչ մուտքեր պետք է ակնկալենք այս հիմնական ոլորտներից։ Մնացած բոլոր նախարարությունները նույնպես պետք է իրենց ոլորտներում տիրապետեն իրավիճակին, թե ինչ հարկային բազայի հետ գործ ունենք։ Առանձին առանձին բոլոր նախարարները պետք է ինձ ներկայացնեն հաշվետվություն, թե ինչ միջոցառումներ են իրականացնում, որպեսզի կարողանանք Պետական եկամուտների կոմիտեի հետ միասին ապահովել 2012 թ. պետական բյուջեի եկամուտները»,- ասել է վարչապետը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |