«Արևորդիների» ֆիլմը Գերմանիայում արժանացել է մրցանակի 8 սեպտեմբերի 2011 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Գերմանական NaturVision (Բնության տեսլական) փառատոնում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի/FPWC/ «Ես համաձայն չեմ» ֆիլմն արժանացել է մրցանակի: «Արևորդի» էկոակումբի պատանի սաներ Աննա Պետրոսյանի, Բերտա Մարտիրոսյանի, Սոֆա Պապյանի, Սիրարփի Չիբուխչյանի, Մարիամ Ավագյանի, Տիգրան Սիմոնյանի, Անահիտ Սարոյանի, Անուշ Մկրտչյանի, Ջուլիետա Սաֆարյանի, Էլինա Ալավերդյանի կողմից նկարահանված թափառող շների խնդրի մասին պատմող ֆիլմը ներկայացրել էին «Նորեկների և սիրողականների մրցանակ» անվանակարգում: «NaturVision-ի ժյուրին այս անվանակարգում առաջին մրցանակ չշնորհեց. ներկայացված ֆիլմերից և ոչ մեկը չէր համապատասխանում բարձր որակի պահանջի չափանիշներին: Սակայն, նրանք շնորհեցին երկրորդ մրցանակ և այն առանց որևէ քննարկման հանձնվեց «Արևորդի» էկոակումբի սաների կողմից նկարահանված «Ես համաձայն չեմ» ֆիլմին»,- նշված է «Արևորդի» էկոակումբի տարածած հաղորդագրության մեջ: «Ես համաձայն չեմ» Ֆիլմն այս տարի կմասնակցի նաև հոկտեմբերին կայանալիք «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |