Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը բացվելու է համաշխարհային պրեմիերայով 8 սեպտեմբերի 2011 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կբացվի Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Փառատոնի առաջին համերգին կայանալու է հայ ժամանակակից կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի «Հերոսական» ռապսոդիայի համաշխարհային պրեմիերան: Ինչպես մամլո ասուլիսում նշեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ստեղծագործությունը գրվել է հատուկ ՀՀ անկախության 20-ամյակին և պարունակում է ֆեդայական երգերի: Այն հնչելու է նաև սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում: Բացի Երկանյանի ստեղծագործությունից, փառատոնի առաջին համերգում հնչելու է նաև Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան: Համերգին մասնակցելու է նաև Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան): Փառատոնը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 12-ը, որի ընթացքում տեղի է ունենալու 10 համերգ, որոնց ընթացքում հնչելու է բազմազան դասական երաժշտություն մի շարք օտարերկրյա երաժիշտների կատարմամբ: Սպասվում են ֆրանսիացի կլարնետահար Փոլ Մայերի, նորվեգացի ջութակահար Հեննինգ Քրագերուդի, Մեծ Բրիտանիայից թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի և այլ հանրահայտ երաժիշտների ելույթներ: Եզրափակիչ համերգը ղեկավարելու է աշխարհահռչակ անգլիացի դիրիժոր Քրիստոֆեր Ուորեն-Գրինը: Նա այս տարի ղեկավարել է Անգլիայի արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի պսակադրման արարողությանը մասնակցած նվագախումը: Բոլոր օտարերկրյա երաժիշտները անցկացնելու են վարպետության դասընթացներ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը: Փառատոնին սպասվում են հայ կոմպոզիտերների ստեղծագործությունների պրեմիերաներ: Թոփչյանի խոսքով փառատոնի նպատակն է յուրաքանչյուր համերգով երաժշտական տոն ստեղծել և արվեստ ցուցադրել: Փառաոնը նվիրվելու է ՀՀ անկախության 20-ամյակին և նվագախմբի 85-ամյա հոբելյանին և անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |