ՀՀ ՊՆ. Բացառված չէ, որ ԼՂՀ ՊԲ զինծառայող Հայկ Մկրտչյանը պատահաբար չէ սպանվել

ՀՀ ՊՆ. Բացառված չէ, որ ԼՂՀ ՊԲ զինծառայող Հայկ Մկրտչյանը պատահաբար չէ սպանվել

PanARMENIAN.Net - Հայ զինծառայող Հայկ Մկրտչյանի մահվան փաստով գործի շրջանկաներում քննարկվելու են մի քանի տարբերակներ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը: Նրա խոսքով, հետաքննության շրջանակներում հաշվի է առնվելու, որ Մկրտչյանը մահացել է ոչ թե մեկ կրակոցից, այլ մի քանի: «Քննարկվում է նաև այն տարբերակը, որ Մկրտչյանը դիտավորյալ է սպանվել»,- ասել է Կարապետյանը, հավելելով, որ բացառված չէ, որ նա մահացել է մեկ այլ զինծառայողի հետ կոնֆլիկտի արդյունքում:

Սեպտեմբերի 7-ին ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Վասիլիի Մկրտչյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանը: Նախաքննությունը շարունակվում է:

Հոդված 373-ը՝ Զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որի 3-րդ մասը ենթադրում է մարդու մահ՝ անզգուշությամբ: Նախատեսվում է պատիժ երեքից յոթ տարի ազատազրկմամբ:

Սեպտեմբերի 7-ին ժամը 06:00-ի սահմանում արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հրազենային գնդակային վիրավորում ստանալու հետևանքով զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված շարքային Հայկ Վասիլի Մկրտչյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---