«Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» կայքերի նվիրատվությունների չափը հասել է 1 միլիարդ դրամի 8 սեպտեմբերի 2011 - 17:46 AMT PanARMENIAN.Net - «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» կայքերի գործարկումից 6 ամիս անց նվիրատվությունների չափը գերազանցել է 1 միլիարդ դրամը: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ մեկնարկած կրթօջախների աջակցության ծրագրի շրջանակում միայն դպրոցների հաշվեհամարներին փոխանցվել է 640 մլն 822 հազար դրամ: Գումարը նվիրաբերել են 1216 անհատներ և կազմակերպություններ: Ֆինանսական ամենամեծ նվիրատվությունները կատարվել են Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի համար` 500 մլն, 71 դպրոցին` 74 մլն և 53 դպրոցին 10 մլն դրամ: «Օգնիր մանկապարտեզիդ» կայքի շնորհիվ, կամավոր բարեգործությամբ, մայրաքաղաքի տարբեր մանկապարտեզներին ավելի քան 2000 մարդկանց և կազմակերպությունների անունից նվիրաբերվել է 369 մլն 772 հազար դրամ, որից ավելի քան 283 մլն 693 հազար դրամը փոխանցվել է Երևանի թիվ 141 մանկապարտեզի կարիքները հոգալու նպատակով: 67 մլն 340 հազարը` 147 և 2 մլն 933 հազար դրամ էլ թիվ 90 մանկապարտեզի հաշվեհամարին:
Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի |