Երևանում բացվելու է հայ նկարիչ Կարեն Սմբատյանի նկարների ցուցահանդեսը 8 սեպտեմբերի 2011 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ցուցասրահում կբացվի հայ նկարիչ Կարեն Սմբատյանի (1932-2008) գործերի ցուցահանդեսը, որը նվիրվում է վարպետի 80-ամյակին ու ՀՀ Անկախության 20-ամյակին: Ցուցահանդեսին ներկայացվելու են նկարչի 30-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները, որոնք ըստ նկարիչ Գևորգ Գրիգորյանի` Ջոտտոյի, «հեքիաթային, ֆանտաստիկ, ազնիվ գեղեցիկ մարդու աշխատանքներ են»: Կարեն Սմբատյանը ծնվել է 1932 թ-ին Գյումրիում: Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Նրա աշխատանքները ցուցադրվել են համասովետական և միջազգային բազմաթիվ ցուցահանդեսներում: Նրա աշխատանքները գտնվում են Վաշինգթոնի, Մոսկվայի և այլ քաղաքների պետական և մասնավոր հավաքածուներում: Բացմանը ներկա են գտնվելու Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, Հայաստանի գրողների միության ներկայացուցիչները, նկարչի հարազատներն ու արվեստասերները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին |