Բաքվում գտնում են, որ Իրանը սպառնում է Ադրբեջանի անվտանգությանը

Բաքվում գտնում են, որ Իրանը սպառնում է Ադրբեջանի անվտանգությանը

PanARMENIAN.Net - Իրանական պաշտոնական անձանց գործողությունները սկսել են սպառնալիք ներկայացնել Ադրբեջանի Հանրապետության համար, հայտնել է «Ատլաս» Վերլուծական կենտրոնի ղեկավար Էլհան Շայինօղլուն` ելույթ ունենալով Բաքվում Կլոր սեղանի ժամանակ` նվիրված Իրանում այսպես կոչված էթնիկ ադրբեջանցիների զանգվածային հուզումներին:

«Չսահմանափակվելով հակաադրբեջանական քարոզչությամբ` Թեհրանն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունն Ադրբեջանի սահմանին հարող տարածքներում, ներկայումս այնտեղ զորավարժություններ է անցկացնում, չի դադարում թմրադեղերի փոխադրումը Իրանի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ: Մեր կառավարությունը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի ԻԻՀ կողմից սպառնալիքի կանխման համար»,- Շայինօղլուի խոսքն է մեջբերում Նովոստի-Ազերբայջանը: Փորձագետի խոսքով, ԻԻՀ ղեկավարության հակաադրբեջանական քաղաքականության մասն են կազմում այդ երկրի ադրբեջանցիների բռնի ձուլմանն ուղղված գործողությունները, հաղորդում է aze.az-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---