Լիբիան հրաժարվել է ռուսական զենք գնել, քանի որ պարզապես այդքան զգալի ծավալների կարիք չի ունենա 8 սեպտեմբերի 2011 - 20:53 AMT PanARMENIAN.Net - Լիբիայի Ազգային անցումային խորհրդի (ԱԱԽ) ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է, որ իր երկիրը հետագայում կհրաժարվի ռուսական զենքի գնումներից: Նրա խոսքով, Լիբիան ապագայում պարզապես զենքի այդքան զգալի ծավալների կարիք չի ունենա, ինչպես դա եղել է Մուամմար Քադդաֆիի օրոք: Դրա հետ մեկտեղ Ջալիլը խոստացել է, որ Ռուսաստանը արժանի տեղ կզբաղեցնի Լիբիայում: «Ռուսաստանը սատարեց լիբիական հեղափոխությունը, և նրա դերը նոր Լիբիայում համապատասխանելու է այդ աջակցությանը»,- ասել է նոր իշխանության ներկայացուցիչը: Ընդ որում, նա առանձնապես շնորհակալություն է հայտնել Մոսկվային այն բանի համար, որ նա վետոյի իրավունքը չի կիրառել 1973-ի հեղափոխության վերաբերյալ քվեարկության ժամանակ: Այդ հեղափոխությունը ՆԱՏՕ-ին իրավունք է տվել ուժ կիրառել կառավարական զորքերի դեմ, ինչը պակաս չի նպաստել Քադդաֆիի հակառակորդների հաղթանակին: Ջալիլը նաև ըմբռնում է հայտնել այն փաստի առթիվ, որ Ռուսաստանն այն երկրների թվում չէր, որոնք առաջինը ճանաչեցին նոր լիբիական իշխանությունները: Նրա խոսքով, դա չի նշանակում, որ Մոսկվան դեմ էր հեղափոխությանը: Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամար Քադաֆիի հրաժարականը, որոնք վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Այդ դիմակայության զոհերի թիվը, տարբեր տվյալներով, մի քանի հազար է կազմում: Մարտի 17-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև ընդունեց, որով նախատեսվում էր թռիչքներից զերծ գոտի ստեղծել Լիբիայի երկնքում և թույլատրվում էր ցանկացած միջոցներ կիրառել խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար: Մարտի 19-ին մեկնարկած գործողությունը ստացավ «Արևածագ. Ոդիսական» անվանումը. ՆԱՏՕ-ի դաշնակցական զինված ուժերը գնակոծում են Քադդաֆիի ռազմավարական կետերը: Լիբիայում քարոզարշավի ղեկավարությունը մարտի 31-ին ամբողջությամբ անցավ ՆԱՏՕ-ի հրամանատարության ներկայացուցիչներին: Գործողության ժամկետը սպառվում էր հունիսի 27-ին, սակայն հունիսի 1-ին ՆԱՏՕ-ն երկարացրեց գործողությունը 90 օրով` մինչև սեպտեմբերի վերջ: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանը կարող է մի քանի միլիարդ դոլար կորցնել Լիբիա զենքի մատակարարման վերաբերյալ դեռևս Քադդաֆիի կառավարության հետ կնքած գործարքների լուծարման պատճառով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |