Ղարաբաղի հարցով միջնորդները գործողությունների ծրագիր են մշակել Վիեննայում![]() 8 սեպտեմբերի 2011 - 21:25 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, դեսպաններ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը սեպտեմբերի 7-ին հանդիպել են Վիեննայում, որպեսզի քննարկեն և համակարգեն գործողությունների ծրագիրը նախքան ԵԱՀԿ նախարարների խորհուրդը, որը կկայանա դեկտեմբերին Վիլնյուսում: Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, համանախագահները նաև Մինսկի խմբին տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկրների կառավարությունների հետ գերագույն մակարդակում շարունակական բանակցությունների, ինչպես նաև համապարփակ հաշտության պայմանագրի համար որպես հիմք հիմնարար սկզբունքների ընդունման շուրջ կոնկրետ ջանքերի մասին: Սեպտեմբերի 8-ին համանախագահները խաղաղ գործընթացի այդ և մյուս կողմերի հետագա քննարկման համար հանդիպել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |