Դավիթ Հովհաննիսյան. Սիրիայի տարածքում տեղի ունեցող դեպքերը չի կարելի համարել «արաբական գարնան» մաս![]() 8 սեպտեմբերի 2011 - 22:39 AMT PanARMENIAN.Net - Դժվար է հասկանալ կամ գնահատել Սիրիայում տեղի ունեցող դեպքերը երրորդ ուժերի միջամտության տեսանկյունից, ինչպես դա եղել է Լիբիայում: Նման կարծիք է հայտնել Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Ըստ Հովհաննիսյանի, Սիրիայի տարածքում տեղի ունեցող դեպքերը չի կարելի համարել «արաբական գարնան» մաս: Ավելին, արաբական երկրներում տեղի ունեցած բողոքի ցույցերի հիմնական պատճառը դիվանագետը համարել է միջազգային ֆինանսական ճգնաժամը, որը ծանր է անդրադարձել սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, սակայն «այստեղ դժգոհությունը միշտ առկա է եղել տարբեր աստիճաններով»: Սիրիայում բողոքի ցույցերին նպաստել են ոչ միայն Թունիսի և Եգիպտոսի դեպքերը, այլ նաև արտաքին ուժերը: Հովհաննիսյանը նշել է, որ Սիրիայի գործընկերներն ավանդաբար եղել են Ռուսաստանը և Չինաստանը, որոնց հետ նա լավ հարաբերությունների մեջ է` անկախ ամեն ինչից. «Դրանով էլ պայմանավորված է ռուսական իշխանությունների ակտիվությունը` Սիրիայի հետ կապված հարցերում»: «Իսկ ասել, որ երկրներում, որտեղ 2011-ի սկզբին տեղի են ունեցել հեղաշրջումներ, կհաստատվի ժողովրդավարություն, նշանակում է չիմանալ տարածաշրջանը»,- ասել է Հովհաննիսյանը և հավելել, որ հեղաշրջման դեպքում Սիրիայում կսկսվի քաոս: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |