ՀԱԿ-ի երկար սպասված սեպտեմբերը. Կոնգրեսի ճշմարտության պահը 9 սեպտեմբերի 2011 - 09:24 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանում` Ազատության հրապարակում, տեղի կունենա Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը: Պետք է նշել, որ այս հանրահավաքը տարբերվում է մյուսներից մի շարք հանգամանքներից ելնելով: Ամենագլխավոր տարբերությունն այն է, որ այսօրվա հանրահավաքը տեղի կունենա փակուղի մտած քաղաքական երկխոսության պայմաններում: ՀԱԿ այսօրվա հանրահավաքով կմեկնարկի Հայաստանում թեժ քաղաքական աշունը, որի մասին խոսում են երկրի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Հանրահավաքն առաջին հերթին պետք է ցույց տա իշխանություններին ՀԱԿ հզորությունը` նրանցից քաղաքական երկխոսության գործընթացում զիջումների հասնելու համար: Իսկ գործընթացը, որի հեռանկարների մասին շատ փորձագետներ և քաղաքական գործիչներ հոռետեսորեն էին արտահայտվում ամենասկզբից, մտել է փակուղի: ՀԱԿ-ը իշխող կոալիցիայի հետ բանակցություններում առաջադրեց երկրում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը, և ակնհայտ էր, որ իշխանությունները հազիվ թե համաձայնվեին: Միաժամանակ, երկխոսության գործընթացը սկսվելուց հետո ՀԱԿ հանրահավաքներում սկսեց նկատվել ցուցարարների թվի նվազում, որը հատկապես վառ արտահայտվեց օգոստոսի 2-ի հանրահավաքի ժամանակ: Իհարկե, կարելի է պատճառներ համարել ամառային արձակուրդները, շոգը: Սակայն չի կարելի չխոստովանել բողոքող զանգվածի հիասթափվածությունը ՀԱԿ քայլերից: ՀԱԿ նոր քաղաքականությունից հիասթափության և անհամաձայնության վառ ապացույց է ՀԱԿ-ից նրա մի շարք անդամների դուրս գալը, որոնք կարևոր դեր էին խաղում կոնգրեսում և նրանց կողմից առանձին կուսակցության ստեղծումը: Երկու կողմերից լայնորեն գովազդված երկխոսությունը ,«Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանի դիպուկ բնութագրմամբ, վերածվել է «համապետական ընթերցումների»: Հասարակությունը սկսել է հեգնանքով վերաբերվել ՀԱԿ-իշխանություն հանդիպումներին, երբ սկզբից ՀԱԿ-ն իշխանություներին ընթերցել է 80-էջանոց փաստաթուղթ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, իսկ դրան հետևեց իշխանությունների պատասխան 130-էջանոց փաստաթուղթն արտահերթ ընտրությունների անհրաժեշտության բացակայության մասին: Ուստի ՀԱԿ ակտիվիստների ձերբակալության հետ կապված միջադեպը հարմար առիթ դարձավ ապարդյուն գործընթացից դուրս գալու համար, որը տանում էր միայն ՀԱԿ հեղինակության անկման: Հետաքրքիր էր նաև իշխանությունների դիրքորոշումը, որոնք սկզբից որոշակի զիջումների գնալով օգոտստոսի 9-ին ձերբակալված ակտիվիստների գործում, հետո կալանքի տակ թողեցին Տիգրան Առաքելյանին` ՀԱԿ-ին ձևական առիթ տալով երկխոսության գործընթացը դադարեցնելու համար: Ամփոփելով վերոնշվածը` կարելի է ասել, որ այսօրվա հանրահավաքը պետք է պատասխան տա այն հարցին, թե ընդունակ է արդյոք ՀԱԿ-ը փողոց դուրս բերել ժողովրդական զանգվածներ, որպեսզի իշխանությունը ստիպված լինի վերադառնալ խաղի մեջ, ընդ որում ՀԱԿ պայմաններով: Իսկ պայմանը մեկն է` արտահերթ ընտրությունները: Եթե դա տեղի չունենա, ապա ակնհայտ է, որ դա կդառնա ՀԱԿ անկման սկիզբը: Եվ դա այն դեպքում, որ ընդդիմադիր և բողոքական դաշտն ավելի է ընդլայնվում շատ դեպքերում իշխանությունների ոչ միանշանակ և անարդյունավետ քաղաքականության շնորհիվ: Այդ ժամանակ ՀԱԿ-ը և մնացած քաղաքական ուժերը ստիպված կլինեն սպասել հերթական ընտրություններին, որոնց անխուսափելիության մասին երկխոսության գործընթացի սկզբից խոսում էին իշխանության ներկայացուցիչները: Հայկ Խալաթյան / PanARMENIAN News Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին |