Hotmail-ը խափանվել է ամբողջ աշխարհում

Hotmail-ը խափանվել է ամբողջ աշխարհում

PanARMENIAN.Net - Microsoft-ի էլեկտրոնային փոստի ծառայություն Hotmail-ը, ինչպես նաև MSN.com-ը, վերականգնվում են աշխարհով մեկ խափանվելուց հետո։

Ըստ smh.com.au-ի հրապարակած տեղեկությունների՝ ավստրալացի օգտագործողները Twitter սոցիալական ցանցում հայտնել են իրենց բողոքները Hotmail անհասանելության մասին։ Microsoft-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունն այս պահին աշխատում է վերադարձնել ծառայություններն իրենց բնականոն աշխատանքին՝ ներառյալ ամպային ծրագիր Office 365-ը։

Որոշ օգտագործողների մոտ Hotmail ծառայությունն ավելի ուշ է խափանվել, իսկ ոմանց մոտ արդեն հասցրել է վերականգնվել, սակայն հազարավոր մարդկանց համար այն դեռ անհասանելի է։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---