ԱՄՆ-ում ահաբեկչություն է նախապատրաստվում սեպտեմբերի 11-ի նախօրեին, վստահ են ԱՄՆ հատուկ ծառայությունները 9 սեպտեմբերի 2011 - 12:11 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ հատուկ ծառայություններն ակտիվորեն աշխատում են պարզելու համար տեղեկատվությունը սեպտեմբերի 11-ի նախօրեին կազմակերպվելիք ահաբեկչության մասին, հաղորդում է BBC-ին: «Կա կոնկրետ, հավաստի, սակայն չհաստատված տեղեկատվություն սպառնալիքի մասին»,-նշում ենմ հատուկ ծառայությունները: Ըստ տեղեկատվության, ահաբեկչությունը նախապատրաստելու համար օգոստոսին ԱՄՆ է ժամանել 3 մարդ, որոնցից մեկը ԱՄՆ քաղաքացի է: Սակայն, այդ տվյալները դեռ չեն հաստատվել: 2001թ. սեպտեմբերի 11-ի առավոտյան 19 ահաբեկիչներ, որոնք, ենթադրաբար, «Ալ Քաեդայի» անդամներ էին, բաժանվելով 4 խմբի, զավթեցին ԱՄՆ չորս ուղևորատար ինքնաթիռներ, որից երկուսն ուղորդեցին դեպի Նյու Յորաի Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների վրա: Երրորդ ինքնաթիռն ահաբեկիչներն ուղղեցին Պենտագոնի վրա, չորրորդ ինքնաթիռը վայր ընկավ Փենսիլվանիա նահանգի Շենքսվիլ քաղաքի մոտ: Հարձակումների արդյունքում զոհվեց 2974 մարդ, ևս 24-ը անհայտ կորան: Զոհվածների մեծ մասը քաղաքացիական անձիք էին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |